Ներքին 1 տարի առաջ - 17:21 04-07-2025

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է․ «Խորը մտահոգություն ենք հայտնում 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովի ընդունած «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության կապակցությամբ։

Անընդունելի ենք համարում, որ օրենսդիր իշխանությունը նախաքննության սկզբնական փուլում գտնվող քրեական վարույթի վերաբերյալ հանդես է եկել միակողմանի և փաստացի մեղադրական բնույթի քաղաքական հայտարարությամբ։ Այսպիսով, կոպտորեն խախտվել են իշխանությունների տարանջատման և անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքները։

Ակնհայտ է, որ օրենսդիր իշխանության հրապարակային դիրքորոշումը նպատակ ունի դատական իշխանությանը դնելու անթաքույց ճնշման տակ՝ մեղադրական վերդիկտի ակնկալիքով։

Միևնույն ժամանակ, ծայրահեղ անընդունելի ենք համարում նշված հայտարությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու, ինչպես նաև Եկեղեցու ներքին գործերին ապօրինաբար միջամտելու լկտի փորձերը։

Ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների և հոգևորականների հասցեին՝ նշված հայտարարության մեջ ներկայացված պիտակումները դիտարկում ենք իշխանության յուրացմանն ուղղված քաղաքական արշավի համատեքստում, որի նպատակն է լռեցնելու այլակարծությունը, արգելակելու խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը և պատժելու քաղաքական ընդդիմախոսներին՝ արդարադատության համակարգն օգտագործելով որպես գործիք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով