Ներքին 1 տարի առաջ - 22:11 03-07-2025

Ինչպե՞ս կարող էր ՔԿ-ն նախապես իմանալ, որ Միքայել Սրբազանն ապագայում նման հայտարարություն է անելու. պաշտպանական թիմ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի ֆեյսբուքյան գրառումը.

ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 4

Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում հայտարարել է նաև հետևյալը․

«Ընդ որում, եթե Դուք ուշադրություն դարձրեցիք, երբ որ Միքայել Աջապահյանին արդեն քննչի որոշման հիման վրա պետք է ձերբակալում իրականացվեր, ձերբակալման որոշում էր կայացվել և կատարման համար ուղարկվել էր հետաքննական մարմին, Միքայել Աջապահյանը դարձյալ այ էդ իրադրության ժամանակ նշեց, որ էլի եմ ասում, վերահաստատեց այսինքն էդ կոչը: Դա մենք դիտեցինք որպես ռիսկ, որպես նոր արարքի կատարման հավանականություն և դրա համար խափանման միջոցը նաև միջնորդեցինք կալանքը որպես խափանման միջոց ընտրվի»:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ․

Այս առումով նշենք, որ Միքայել Սրբազանին ձերբակալելու որոշումը կայացվել է հատկապես նրան կալանավորելու նպատակով դատարան ներկայացնելու համար, որից հետո այդ որոշումը տրվել է հետաքննության մարմնին՝ ձերբակալում իրականացնելու համար, և այդ նպատակով հետաքննության մարմինը գնացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ էլ Միքայել Սրբազանն այդ նոր հայտարարությունն արել է։

Այստեղ տրամաբանական հարց է ծագում․ եթե քննչական կոմիտեն արդեն իսկ որոշել էր, որ Միքայել Սրբազանին կալանավորելու միջնորդություն պետք է ներկայացնի դատարան, ուստի այդ նպատակով նրան ձերբակալելու մասին որոշում էր կայացրել, ապա ինչպե՞ս կարող է դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունը հիմք հանդիսանալ կալանքի միջնորդությունը դատարան ներկայացնելու համար։

Եթե քննչական կոմիտեն, ինչպես մեր կողմից մատնանշված «Մանիպուլյացիա 2»֊ում, այս անգամ ևս նախապես է տեղյակ եղել, որ Միքայել Սրբազանն ապագայում նման հայտարարություն է անելու և դա հիմք է հանդիսանալու նրան կալանավորելու միջնորդությունը դատարան ներկայացնելու համար, ապա կրկին խնդրում ենք պաշտոնապես հայտարարել դրա մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով