Արտաքին 1 տարի առաջ - 21:36 03-07-2025

Իրանը խաղաղության կողմնակից է, թշնամի է պատերազմին, բայց վճռական է պաշտպանել իր սահմանները, անվտանգությունն ու ժողովրդին

Իրանի Իսլամական Հանրապետությունը խաղաղության կողմնակից է, թշնամի է պատերազմին, բայց, միաժամանակ, վճռական է պաշտպանել իր սահմանները, անվտանգությունն ու ժողովրդին։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։

«Մենք հարուստ փորձ ունենք իրանական մշակույթի և քաղաքակրթության սրտում՝ մարդկության տառապանքները մեղմելու համար»,- ասել է Փեզեշքիանն Իրանի բնական և պատմական վայրերը ցուցադրող տեսանյութերին կից գրառման մեջ։

Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը լի է գեղեցկությամբ, բարեկամությունն առատ է երկրի յուրաքանչյուր անկյունում։

«Մենք միշտ ձգտել ենք կամուրջներ կառուցել այլ ազգերի հետ, այլ ոչ թե պատեր։ Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, պատերազմի թշնամիներ և միևնույն ժամանակ վճռական ենք Իրանի սահմանները, անվտանգությունը և ժողովրդին պաշտպանելու հարցում»,- հավելել է Իրանի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան