Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:42 03-07-2025

Եթե իշխանությունը սկսում է գործել ֆաշիզմի մակարդակով, ժողովուրդը ստանում է ապստամբելու իրավունք. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը.

Մարդիկ իրավունք ունեն վերականգնելու իրենց սահմանադրական իրավունքները, և միջազգային իրավունքը տալիս է այդ հնարավորությունը:

•Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում շեշտված է, որ պետությունների ղեկավարները պետք է այնպես ծավալեն իրենց գործունեությունը, որ հասարակություններին չհասցնեն ապստամբության: Դա ամրագրված է նաև Նյուրնբերգյան սկզբունքներով:

Ասվում է, որ եթե իշխանությունն սկսում է գործել ֆաշիզմի մակարդակով, ժողովուրդն ստանում է ապստամբելու իրավունք: Իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խախտել ՀՀ սահմանադրությունը` Արցախի Հանրապետությունը հանձնելով, Տավուշի տարածքներն օտարելով, դատարանները շրջափակելով, մարդկանց անձնական կյանքի տվյալները հրապարակելով, Ցեղասպանությունն ուրանալով, Մայր Աթոռը գրոհելով, և այլն, և այլն:

•Այս մարդը չի կարող Հայաստանի վարչապետ լինել, քանի որ վարչապետը չպետք է սահմանադրախախտ լինի: Հայաստանի վարչապետ կարող է լինել բացառապես նա, ով պահպանում է սահմանադրական կարգը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին