Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 03-07-2025

Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար:

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սերժ Սարգսյանին կաշառակեր համարո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ դժվարացան պատասխանել։
«Իհարկե համարում եմ, որովհետև տեսնում եք երկիրը ինչ վիճակի հասցրեց »,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ է մտածում երկրում տիրող իրավիճակի մասին։
«Ես շատ եմ պերեժիվատ անում էս վիճակի համար, որ մեր ժողովուրդը հայտնվել ա, բայց էկեք ներենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորն են կաշառակեր։
«Ես էն միաչքանի սև սատանային էլ եմ կաշառակեր համարում, էդ Լևոնն ա, Քոչոյին էլ, Խեռժոյին էլ, Փաշողլուն էլ։ Սաղ էլ մի կտավ են, տարբերություն չկա դրանց մմեջ։ սաղ էլ թալանչի անասուններ են »,- ասաց նա։

«Բա ինչ եմ անում, նորություն չի։ Նենց բան ասեցիր՝ զարմացա արդեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի