Արտաքին 1 տարի առաջ - 18:23 02-07-2025

Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ բռնության վերաբերյալ

Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության, փաստաթղթերի ստուգման և անհայտ անձանց այցելությունների մասին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը տելեգրամի ալիքում։

«Վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատան տվյալներով՝ անհայտ անձինք ժամանել են այն վայրերը, որտեղ ապրում են ռուսաստանցիները, որոնցից մի քանիսը ներկայացել են որպես ոստիկաններ և պահանջել են տրամադրել փաստաթղթեր՝ ստուգման համար:

Բացի այդ, նրանք հետաքրքրվել են ռուսաստանցիների՝ երկրում գտնվելու նպատակը: Նրանց հետ կապ հաստատածներից մի քանիսը նշել են, որ իրենց և իրենց հարազատների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան