Արտաքին Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:53 02-07-2025

Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերն ինչքան «խորանան», այնքան հակառուսական դիրքորոշումը ավելի կամրապնդվի

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի բան արդեն աչք է ծակում․
-Թուրքիայի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերն ինչքան «խորանան», այնքան հակառուսական դիրքորոշումը ավելի կամրապնդվի։

Սա հենց այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները որպես ռուսական ազդեցության փոխարինող ազդեցություն ընտրել են ո՛չ թե եվրոպական, կամ ամերիկյան ազդեցությունը, ինչպես փորձ է արվում համոզել, այլ հենց թուրքականը։

Եվրոպական, կամ ամերիկյան ազդեցությունը Հայաստանում գետնի վրա կարիք ունի աջակցության ռեգիոնալ որևէ հենակետից, իսկ այդպիսին այս պահին միայն Թուրքիան կարող է լինել։

Եվ ի՞նչ է դառնում՝ Թուրքիայի հետ շփումները ակտիվանում են, սկսվում է հակառուսական չհիմնավորված դեմարշ։

Ի դեպ՝ եթե ռուսական կողմի որևէ հայտարարություն կարող է ընկալվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ, ապա այդ դեպքում ինչո՞ւ նույն կերպ պատասխան չի տրվում Մակրոնի կանխակալ հայտարարությանը. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։

Սա միայն հիմարի համար պարզ չէ, որ կապ ունի վերջին ձերբակալությունների հետ, և այս աջակցության նպատակը Փաշինյանի համար քաղաքական կապիտալ տալն էր, իսկ մյուս կողմից հստակ ուղղված էր ընդդիմության դեմ»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին