Արտաքին 1 տարի առաջ - 17:18 02-07-2025

ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Ադրբեջանում գտնվող կամ դեպի Ադրբեջան ուղևորություն պլանավորող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկ նրանք, ովքեր մեզ հարցեր են ուղղում, թե արժե՞ արդյոք պլանավորել այցերը, ի՞նչ անել ու ինչպե՞ս վարվել՝ կապված նրա հետ, թե ինչ են ցուցադրում ադրբեջանական հեռուստաալիքները և ինչ են հաղորդում այդ երկրի ինֆորմացիոն գործակալությունները, ապա իհարկե՝ արժե։ Եթե ՌԴ քաղաքացիներ են գտնվում Ադրբեջանում, եթե ՌԴ քաղաքացիներ կան, որոնք պատրաստվում են այնտեղ ուղևորվել, ապա իհարկե, ահրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ու հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ։ Իրադարձությունների հետագա զարգացումների մասին մենք տեղյակ կպահենք»,- մասնավորապես, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում լարվել են։ Ադրբեջանում՝ Ռուսաստանի քաղաքացիներ, Ռուսաստանում՝ ադրբեջանցիներ են ձերբակալվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան