Ներքին 1 տարի առաջ - 16:04 02-07-2025

Նեխած ու կասկածելի խմելու ջուր՝ Նոր Խարբերդում. բազմաթիվ երեխաներ են հայտնվել հիվանդանոցում. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ՝ ժողովրդին ավելի շատ հայտնի ամառանոցների բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում և բողոքում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրենց անորակ ու վտանգավոր ջուր մատակարարելու համար:

Այսօր՝ հուլիսի 2-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Սովետական տարիներից ունեցել ենք որակյալ ջուր, էն որ Սայաթ-Նովան ասում էր՝ Իմ ջուրն ուրիշ ջրեն է, ամեն մարդ չի կարա խմի, դա մեզ էր վերաբերվում:

Միշտ վճարումները ժամանակին ենք կատարել, ԽՍՀՄ փլուզումից հետո տների թիվն ավելացավ, մարդիկ տներ կառուցեցին, ընտանիք կազմեցին, ազգաբնակչության թիվն էլ արդեն հասել է մինչև 10 հազարը:

Վերջին ամիսներին իբրև թե նոր ջրախողովականեր անցկացնելու համար «Վեոլիա ջուր»-ը ասաց՝ բարի կամք ենք դրսևորում, անցկացրին նոր ջրախողովակներ, 1 ամիս կանոնավոր սպասարկում էին, բայց արդեն ահագին ժամանակ է՝ և՛ ջրի համն է կորել, և՛ սպասարկման որակը:

Ջուրը բացում ենք, ծորակներից անտանելի տաք, նույնիսկ գարշահոտ ջուր է գալիս, էլ չենք ասում, որ կասկածներ ունենք, որ ջրից տարօրինակ միջատներ են թափվում:

Բավականին շատ են եղել դեպքերը, երբ ջրի պատճառով երեխաներն ու մեծահասակները թունավորվել են:

Դրանց տված էս թազա ջրով երեխաներին լողացնոմ ենք, սաղ մարմինները դուրս ա տալիս, ահազանգել ենք «Վեոլիաա ջուր», ասում են, թե իրենց մոտ ամեն ինչ օքեյ է, բա եթե օքեյ է, բա էդ կասկածելի ջուրը որտեղից է գալիս, խանութներում մի ժամվա ընթացքում խմելու ջուրը սպառվում է, սաղ առնում ենք, բայց ինչքան կարելի է՝ մեզ զգանք արհամարհված՝ առաջին հերթին հենց «Վեոլիա ջրի» կողմից:

Երևանի քաղաքապետարանի ու Շենգավիթի թաղապետարանի թեժ գիծ զանգում ենք, ասում են՝ մեր գործը չի, դիմեք «Վեոլիա ջուր»:

Բա Երևանի հարգելի՛ քաղաքապետ, Շենգավիթի հարգելի՛ թաղապետ, ընտրություններին մենք ձեզ ենք ձայն տվել, ձեզ ենք վստահել մեր բարեկեցիկ կյանքը: Դուք էլ ունեք լծակներ՝ «Վեոլիա ջրին» կարգի հրավիրելու ու այս բավականին լուրջ ու վտանգավիր իրավիճակը շտկելու, մինչդեռ պատասխանում են՝ մեր գործը չի: Հիմա առաջիկա ընտրությունների ժամանակ գալու եք ու դռնեդուռ մեզնից ձայն եք խնդրելու, պատկերանցնո՞ւմ եք՝ մեր պատասանը ձեզ:

Պարզապես չենք ուզում դիմել էլ ավելի կտրուկ միջոցների՝ հավատալով, որ «Վեոլիա ջրին» կպարտավորեցնեք, որ իր փնթիությանը վերջ տա»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում