Ներքին 1 տարի առաջ - 16:38 01-07-2025

Փորձ է արվում հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել․ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկներն ոչ միայն անհիմն են, այլ նաև հակասական:

Այս հայտարարություններով փորձ է արվում հասարակության ոչ իրավաբան հատվածին մոլորեցնել, թե իբրև Միքայել Սրբազանի հարցազրույցները հանցագործություն են և իրենք ունեն բավարար ապացույցներ։

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ Միքայել Սրբազանի՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 3-ին տված նույնաբովանդակ հարցազրույցը ԱԱԾ քննչական վարչության կողմից ուսումնասիրվել էր և հաստատվել, որ դրանում որևէ հանցագործության դեպք չկա, իսկ Միքայել Սրբազանն էլ որևէ հանցավոր գործողություն չի կատարել, որպիսի հանգամանքը հաստատվել էր նաև դատախազության կողմից, դատախազությունը հրապարակային պարզաբանում է տարածել, թե իբրև նոր լույսի ներքո են ուսումնասիրել Միքայել Սրբազանի արդեն 2024 թվականին տրված նույնաբովանդակ հարցազրույցը և դրանում արդեն իշխանությունը զավթելու կոչեր են տեսել, քանզի Միքայել Սրբազանը նույնաբովանդակ հարցազրույցը կրկնել է նաև 2025 թվականի հունիսի 21-ին։

Դրանից հետո Քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում խոսել է այն մասին, թե իբրև այս քրեական վարույթի հանգամանքները մանիպուլացվում են ինչ-որ անձանց կողմից և փորձել է իր հակափաստարկները ներկայացնել, որոնք, ցավոք, նույնպես ոչ միայն իրավական չէին, այլև՝ հակասում են քրեական վարույթի իրական հանգամանքներին։

Այժմ հերթով կներկայացնենք դատախազության և քննչական կոմիտեի մանիպուլյացիաները, որոնցով փորձում են մոլորեցնել հասարակության ոչ իրավաբան հատվածին և հասարակության մոտ թյուր կարծիք ստեղծել սույն քրեական վարույթի վերաբերյալ։

Ծավալի մեծությունից ելնելով՝ իրավապահ մարմինների մանիպուլյացիաները կներկայացվեն առանձին-առանձին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի