Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 30-06-2025

Իրավապահ մարմինները ծախված են, դրա համար էլ միշտ իշխանության հրամաններն են կատարում․ հարցում

Վերջին շրջանում հոգևորականների դեմ իրականացվող իշխանական արշավը և այդ գործընթացում իրավապահ մարմինների ներգրավվածությունը ստիպել են մի շարք քաղաքացիների կարծել, որ վերջիններս առանց վերապահման կատարում են իրենց վերադասներից ստացած ցանկացած հրաման՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Դրվագները քիչ չեն՝ սկսած Եռաբլուրում զոհվածների ծնողներին ուժով հեռացնելու դեպքերից մինչև վերջերս Մայր Աթոռի տարածք ԱԱԾ ուժերով ներխուժումը։

Oragir.News-ը, հասկանալու համար քաղաքացիների դիրքորոշումները այս հարցի շուրջ, շրջել է Երևանի փողոցներով և զրուցել քաղաքացիների հետ։

Վերջիններս հակասական տեսակետներեն հայտնել։ Ոմանք կարծում են, որ իրավապահները գործում են ինքնագլուխ, և նրանց ոչ ոք հրաման չի տալիս։ Մյուսներն էլ վստահ են, որ իրավապահները ծառայում են բացառապես իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին։

«Իրանք իշխանության մի մասն են, չլինի այդ իշխանությունը՝ իրենք էլ չեն լինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

«Իրավապահ մարմինները ծախված և վաճառված են»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Միաժամանակ եղել են նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք կարծում են, թե իրավապահ մարմինները գործում են իրենց կանոնադրության սահմաններում։

Մանրամասները

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան