Ներքին 1 տարի առաջ - 17:50 30-06-2025

Շատ բան եմ սովորել «Կրթվելը նորաձև է»-ից, իմ խոսքն էլ տպավորիչ է եղել վարչապետի համար․ Վիգեն Ավետիս

«Կրթվելը նորաձև է» շարժման հունիսի 25-ի հանդիպման շրջանակներում որպես բանախոս ելույթ է ունեցել հայ մեծանուն քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով հանդիպման ժամանակ ջերմ ողջունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

Oragir.News-ն այսօր զրուցել է քանդակագործի հետ, փորձելով հասկանալ՝ ի՞նչ տպավորություններով է վերջինս վերադարձել բանախոսությունից։

«Շատ բան եմ սովորել այդ բանախոսությունից, ինքս էլ բանախոսել եմ, և այն տպավորիչ է եղել և՛ հանրության, և՛ վարչապետի համար։ Հետաքրքիր հանդիպում էր։ Ամեն մեկն իրավունք ունի, ըստ իր տեղեկությունների՝ քննադատելու վարչապետին։ Ես չեմ քննադատում, նա ինձ համար վարչապետ է։ Դավաճանը ո՞րն է։ Ինձ էլ են ասում դավաճան՝ իր հետ հանդիպելու համար։ Մարդիկ շատ հեշտությամբ են իրար դավաճան անվանում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված արշավին, քանդակագործը նկատեց․

«Շատ վատ եմ վերաբերվում։ Տխուր վիճակ է Հայաստանում, քանի որ երկար տարիներ ամեն մեկը զբաղվել է թալանով։ Հիմա այդ թալանը հետ են բերում։ Եկեղեցին ևս պետք է վերականգնվի։ Գարեգին Բ-ն երեսուն տարի է՝ Քոչարյանի և Սարգսյանի հետ թալանով է զբաղված։ Ցավալի գործընթաց է»,- եզրափակեց Վիգեն Ավետիսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան