Ներքին 1 տարի առաջ - 23:30 29-06-2025

Միքայել սրբազանի հետ արդեն 7 տարի ոչ մի շփում չեմ ունեցել, բայց չի եղել մի օր, որ նա դադարի հոգևոր հայր լինելուց

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չնայած Միքայել սրբազանի հետ արդեն 7 տարի ոչ մի շփում չեմ ունեցել, բայց չի եղել մի օր, որ նա դադարի իմ համար հոգևոր հայր լինելուց: Իմ քրիստոնեական աշխարհահայացքի և հոգևոր դաստիարակության վրա սրբազանն ունեցել է անուրանալի ավանդ, և անկախ որոշ հարցերում գաղափարական տարակարծության, կարծում եմ, որ սրբազանն այն եզակի հոգևորականներից է, ով Աստծո հանդեպ ունի անմնացորդ նվիրում և իրապես հավատարիմ է հոգևորականի իր կոչմանը: Ստեղծված իրավիճակը իմ համար խիստ մտահոգիչ է, չմեկնաբանելով իրավական գործընթացները, շատ կուզենայի, որ խափանման միջոցի փոփոխություն լիներ` մինչև հանգամանքների ամբողջական պարզաբանումը: Իմ աղոթքներով զորակցում եմ սրբազանին, հավատալով, որ այս փորձությունը մեր և սրբազանի համար ևս շատ հարցերի շուրջ խորհելու առիթ կհանդիսանա: Թող տերը զորացնի սրբազանին, և առատաբաշխ շնորհներով իմաստություն տա: Մենք էլ առիթ ունենանք ամեն օր, ինչպես և նախկինում, սրբազանին տեսնել ժամերգություններին և հոգևոր ծառայության մեջ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»