Ներքին 1 տարի առաջ - 15:59 29-06-2025

Կաթողիկոսի տնօրինությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ, մեր հավատո Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար:

Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»