Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:08 29-06-2025

Քաղաքական դաշտը նույն դեմքերով, նույն նախկին-ներկա աղմուկի ներքո պարտվում է իր իսկ ծնած հրեշին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր էր ստեղծել նոր էլիտաներ։ Բավական էր, որ կապիտալի տերերը, ովքեր նաև նախկին իշխանություններ էին ներկայացնում, որոշում կայացնեին կոմպետենտ էլիտաների ձևավորման։

Մասնագիտական և հանրային դաշտը եթե լավ թափ տային, հաստատ երկու-երեք էլիտային խմբեր կձևավորվեին, որոնք 5 տարվա ընթացքում կդառնային ինստիտուցիոնալ օրգանիզմներ...

Ու դրանից հետո դաշտում ո'չ միայն քաղաքական վակուում չէր լինի, այլև Նիկոլի իշխանությունը վաղուց դադարած կլիներ։

Բայց, ինչպես միշտ անձնիշխանությունն ու խմբային շահը վեր է դասվել, և քաղաքական դաշտը նույն դեմքերով, նույն նախկին-ներկա աղմուկի ներքո պարտվում է իր իսկ ծնած հրեշին...

Իհարկե, հիմա էլ կարող եք սա անտեսել, բայց նայեք ձեր շուրջը, ու կտեսնեք, որ ձեր կապիտալն էլ անվտանգ չէ»...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով