Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:53 29-06-2025

Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ամեն անգամ, երբ սկսում եմ խեղդվել մեր երկրում տեղի ունեցողից, նստում եմ մեքենաս ու դեպի հայոց լեռներ ու լճեր, որոնք միշտ օգնում են կտրվել իրականությունից, մոռանալ Նիկոլի մռայլ գոյության ու մեր պետականության վրա նրա կործանարար ազդեցության մասին։ Բայց այսօր դա էլ չօգնեց՝ նույնիսկ բնությունն էր անզոր։

Երևանից Դիլիջան 30-ից ավել ոստիկանական մեքենա հաշվեցի։ Ինչ-որ պահի զգացողություն ունես, որ` ոչ թե Հայաստանում ես, այլ մի տարածքում, որը` կամ պատերազմական գոտի է, կամ՝ կոլումբիական նարկոկարտելի մի շրջան։

Ցավում եմ, բայց երբ նայում եմ այս ոստիկանների դեմքերին, նրանց մեջ այլեւս մարդ, անհատ չեմ կարողանում տեսնել՝ բոլորի հայացքների մեջ Նիկոլին եմ տեսնում: Այս ոստիկանական ուժի տեսքով նա բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»...

Սա արդեն պետություն չէ, սա բացօթյա բանտ է։ Որտեղ մեզանից խլել են ամեն ինչ՝ ինքնիշխանություն, արժանապատվություն, հպարտություն, ազգային միասնություն:

Մեր պետությունը պատանդ է՝ թուրքերի սպասավորի ձեռքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան