Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 28-06-2025

Եկեղեցու համար դուրս կգամ փողոց․ ես քրիստոնյա եմ, ոչ թե ՔՊ-ականների նման սրիկա․ հարցում

Նախօրեին ԱԱԾ դիմակավորված անձինք ներխուժել են Վեհարանի տարածք, որտեղից փորձել են դուրս հանել և ձերբակալել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ ԱԱԾ աշխատակիցներին օժանդակել են նաև ոստիկանության մեծաթիվ ուժեր։

Այս ամենից հետո, տեսակետներ կան, որ ի պաշտպանություն եկեղեցու կարող են մարդիկ փողոց դուրս գալ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եկեղեցին պաշտպանելու համար դուրս կգա՞ք փողոց»։

Հարցվածների մի մասը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ որպես իրական քրիստոնյաներ պետք է եկեղեցու կողքին լինեն։

«Եկեղեցուն՝ հա, կաթողիկոսին՝ չէ» պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ որպես քրիստոնյա անպայման փողոց է դուրս գալու եկեղեցու համար։

«Անպայման, որովհետև ես քրիստոնյա եմ ի ծնե, էդ ամեն ինչ ասում ա, ոչ թե էն ՔՊ-ական սրիկաների նման»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եկեղեցին պաշտպանված է։

«Ոչ, եկեղեցին պաշտպանված է, եկեղեցականն է անորոշության մեջ, եկեղեցականն է պղծված»,- ասաց նա։

«Այո միանշանակ։ Մենք հայ ենք, ունենք մեր Հայ Առաքելական եկեղեցին և պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան