Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:40 28-06-2025

Նիկոլի ո՞ր մի խոսքն ա փաստ. հարցում՝ Փաշինյանի չհայհոյելու կոչի մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով հուլիսի 1-ից հրաժարվել հայհոյանքից ու խոսել միայն փաստերով։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներում և հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են նրանք վերաբերում Փաշինյանի այս կոչին։

Հարցվածների մեծ մասը կողմ էր հայհոյախոսության դադարեցմանը, սակայն նրանց մի մասը շեշտեց, որ եթե կոչը հնչում է հենց Փաշինյանի կողմից, ապա վերաբերմունքը դառնում է խիստ տարբեր։ Ոմանք նույնիսկ չցանկացան լսել նրա անունը։

«Նիկոլ Փաշինյանի ո՞ր մի խոսքն ա փաստ, կամ որ մի խոսքն է ընդունելի։ Մարդը, եթե մի բան խոսում է, ինքը պետք է այնքան վստահ լինի իր ասածի վրա, որ կարողանա իր խոսքը հզոր պետության կամ մարդու մոտ իրականացնել»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Ոմանք ընդգծեցին, որ վարչապետը ոչինչ չի տեսնում իր պաշտոնից դուրս։ Եղան նաև քաղաքացիներ, ովքեր աջակցություն հայտնեցին նրա առաջարկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան