Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:07 27-06-2025

Փաշինյանի ու նրա թիմակիցների «հանճարեղ» գործողությունների արդյունքում Հայոց եկեղեցու վարկը բարձրացավ աննախադեպ աստիճանի

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ս. Էջմիածնի վրա ոստիկանական զորքով գրոհելու սցենարը չգիտեմ՝ որտեղ է գրվել՝ դրսո՞ւմ, թե՞ ներսում։ Բայց սցենարիստներն, անկասկած, անգետիկներ են. նրանք, կարծես թե, ոչ միայն չեն ուսումնասիրել հայոց և համաշխարհային պատմությունը, այլև ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է քրիստոնեական եկեղեցին։ Չգիտեն մի պարզ ճշմարտություն՝ քրիստոնեական հավատքն ու եկեղեցին ուժեղանում են առավելապես հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում։

Եվ ահա, Փաշինյանի ու նրա թիմակիցների «հանճարեղ» գործողությունների արդյունքում Հայոց եկեղեցու վարկը բարձրացավ աննախադեպ աստիճանի՝ հետխորհրդային շրջանի ողջ ընթացքում։

Իրոք որ՝ անքննելի են Աստծո գործերը. երբեմն Նա նույնիսկ ծանծաղամիտների միջոցով է գործում»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին