Ներքին 3 տարի առաջ - 22:45 19-06-2023

Իջևանում աննախադեպ կարկուտի արդյունքում ավիրվել են ցանքատարածությունները, վնասվել է ողջ բերքը, մարդկանց գույքը

Իջևան խոշորացված համայնքում աննախադեպ կարկուտի արդյունքում ավիրվել են ցանքատարածությունները, վնասվել է ողջ բերքը, մարդկանց գույքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու լուսանկարներ է հրապարակել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սահմանապահ Տավուշն ու տավուշեցին առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Եվ հիմա, բերքահավաքին սպասող գյուղացին հայտնվել է անելանելի դրության մեջ։ Ժողովրդական խոսքն ասում է. «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։



Մարդիկ ամբողջ տարին աշխատելով էլ չեն կարող մեղմել այն վնասը, որ կրեցին կարկուտի արդյունքում։

Ասում են՝ 35 միլիարդ դրամի ներդրում ենք արել գյուղատնտեսության մեջ։ Որտե՞ղ է մսխվում այդ գումարը։ Ինչու՞ չի հատկացվում գյուղացուն՝ որպես վնասի փոխհատուցում։

Բացի այդ, չեն ձեռնարկվում կանխարգելիչ միջոցառումներ։



Ըստ անհրաժեշտության, արդյունավետ կերպով չեն կիրառվում հակակարկտային կայանները, չի ավելացվում դրանց քանակը ՀՀ տարածքում։

Իրավիճակի ողջ պատասխանատուն այս իշխանություններն են։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին, մինչդեռ, Էկոնոմիկայի նախարարը անհոգ դեմքով պատասխանում է, որ իրենք ավելին չեն կարող անել։ Իրականում, ոչ թե չեն կարող, այլ չեն ուզում։

Անպատասխանատվության և անլրջության արդյունքում այսօր տուժում է գյուղացին և գյուղատնտեսությունը»,- գրել է նա։


Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք