Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 26-06-2025

Անելուց առաջ պետք էր մտածել․ ID քարտ ստանալը գլխացավանք է դարձել

Oragir.News-ն ընթերցողներից ահազանգ է ստացել, որ ID քարտեր ստանալու համար անծայրածիր հերթեր են գոյանում, պետք է 2-3 ամիս առաջ գրանցվել մինչև հերթի հասնելը։

Խնդրի վերաբերյալ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանից, հասկանալու համար՝ ի՞նչն է հերթերի գոյացման պատճառը։

«Հերթերը պայմանավորված են տարբեր հանգամանքներով, մասնավորապես՝ շատ քաղաքացիների անհրաժեշտ են ID քարտեր: Պետությունն ի սկզբանե չի իրականացրել համապատասխան պլանավորում, և բնականաբար, կանգնել է փաստի առաջ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որ հերթեր չգոյանան, նա շեշետեց՝ գործ անելուց առաջ պետք է մտածել․

«Այնքան բարդ հարց եք տալիս, նախ՝ պետք է գործ անելուց առաջ մտածել, ոչ թե պրոբլեմ ստեղծել, նոր մտածել։ Սա առաջին, առանցքային նախապայմանն է»։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում