Արտաքին 1 տարի առաջ - 16:08 26-06-2025

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հիվանդանոցում պլանային ստուգում է անցնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Լենսովետի անվան թատրոնից։


Ավելի վաղ Լենսովետի անվան թատրոնից հայտնել էին, որ Բոյարսկին հիվանդության պատճառով չի մասնակցի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը, որտեղ նա խաղում է դուքս Էսկալոսի դերը։ Ավելի ուշ թատրոնը պարզաբանեց, որ դերասանը թեթև վնասվածք է ստացել բեմում սայթաքելուց հետո. կողոսկրի կոտրվածքի կասկածները չեն հաստատվել։

Մայիսի սկզբին թատրոնը հայտարարեց Բոյարսկու մասնակցությամբ այդ ներկայացման դադարեցման մասին։ Վնասվածք ստանալուց հետո նրան խորհուրդ էին տվել առայժմ բեմ չբարձրանալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով