Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:29 26-06-2025

Բագրատ Սրբազանին ու մյուսներին ձերբակալած իրավապահները Փաշինյանի հանձնարարականով պարգևի կարժանանան

Երեկ բացահայտվել է Հայաստանի պետականության, անվտանգության ու կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանականաբար, կանխվել է այդ պլանի իրագործումը»,- ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։

«Առավոտյան հարցը քննարկել եմ ՀՀ նախագահի հետ, կարծում եմ, որ ԱԱԾ-ի, դատախազության, քննչական կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին պետք է ներկայացնենք պարգևատրման ու պետական պարգևի»,- հայտարարեց նա։

Փաշինյանը համոզված է՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, հետագա ընթացքի մասին իրավապահները հանրությանը կիրազեկեն։

Փաշինյանը նաև նշեց, որ երեկ ուշի-ուշով հետևել է սոցիալական ցանցերում քննարկումներին։

Նրա ուշադրությունը գրավել է մի շեշտադրում, ըստ որի՝ օգտատերերի մի խուբ արձանագրել է, որ Հայաստանում կանխվել է նոր հոկտեմբերի 27։

«Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյո՞ք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանն, ի վերջո, պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել, ես հույս ունեմ՝ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ ջանքեր կգործադրի»,- նշեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան