Ներքին 1 տարի առաջ - 12:05 25-06-2025

Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր․ Փաշինյանը՝ Գուժ Մանուկյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․

«Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։

Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։

Գուժ Մանուկյանը թատրոնի և կինոյի միջև տեսնում էր բնական, անխզելի կապ և կարողանում էր երկու աշխարհներում էլ պահպանել իր մտածողության ամբողջականությունն ու գեղարվեստական արժանապատվությունը։

Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գուժ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։ Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել մեր էկրաններին և հիշողության մեջ՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»