Ավելին 1 տարի առաջ - 15:22 24-06-2025

Երաժշտական փառատոնի ժամանակ ավելի քան 140 մարդու անհայտ նյութ են ներարկել

Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Fête de la Musique երաժշտական փառատոնի ժամանակ առնվազն 145 մարդ հայտնել է, որ իրենց ներարկել են անհայտ պարունակությամբ ներարկիչով։ Դեպքերը գրանցվել են երկրի տարբեր շրջաններում՝ ինչպես միջոցառման ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Ըստ The Guardian-ի՝ դեպքերից որոշները հանգեցրել են հոսպիտալացման։ Բողոքողների մեջ կան նաև անչափահասներ։ Ներկայումս ներարկիչների պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է, սակայն ենթադրաբար դրանք կարող էին ներառել նյութեր, որոնք մարդուն սեռական հանցագործության համար խոցելի են դարձնում։

Նախաքննության շրջանակում 12 կասկածյալ է ձերբակալվել։ Ֆրանսիայի իշխանությունները դեպքը գնահատում են որպես լուրջ, հետաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով