Ներքին 1 տարի առաջ - 13:18 24-06-2025

Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես է եկել հերքող հայտարարությամբ, գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես նշվել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ժամանակ Թուրքիայի օդային տարածքը որևէ կերպ չի խախտվել։

Ինչպես նաև ընդգծվել է, որ Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ։

Նշվում է, որ ԱՄՆ-ից թռչող ռմբակոծիչները մտել են Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական ծովի հարավային մասից հասել Իսրայել, մտել Իրաք և հարվածել Իրանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում