Արտաքին 1 տարի առաջ - 18:31 23-06-2025

Իրանն Իսրայելին հարվածելիս առաջին անգամ գործի է դրել Qadr H բալիստիկ հրթիռ

Իրանն առաջին անգամ Qadr H բալիստիկ հրթիռ է օգտագործել հունիսի 23-ի առավոտյան Իսրայելի վրա հարձակման ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Իման Թաջիկը՝ տեղեկացնելով Իսրայելի դեմ ռազմական գործողության ընթացքի մասին։

«Առաջին անգամ գործադրվել է Qadr H բազմալիցք բալիստիկ հրթիռը»,- նրա ճեպազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ մարտագլխիկներն «ավելի ճշգրիտ, ավերիչ և արդյունավետ հարվածներ են հասցրել ռազմավարական թիրախներին Իսրայելի հյուսիսում, հարավում և կենտրոնական մասում»։

Հունիսի 22-ին ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանն Իսրայելի վրա հարձակման ընթացքում առաջին անգամ օգտագործել է Kheibar Shekan բալիստիկ հրթիռ:
–00—ՅՄ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան