Ներքին 1 տարի առաջ - 16:25 23-06-2025

Սպահանում հարվածները չեն դադարում, արդեն 5 օր է՝ կապ չկա

Oragir.News-ն Իրանի իր աղբյուրներից տեղեկացել է, որ Սպահան քաղաքում ինտերնետային կապը գրեթե հինգ օր է՝ ընդհատված է, ինչը հատկապես դժվարացրել է տարածաշրջանից տեղեկատվություն ստանալը։ Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ Իսրայելի հարվածները շարունակվում են գիշերային և վաղ առավոտյան ժամերին։

«Երեկոյան հարվածում են, առավոտյան հարվածում են։ Քաղաքում ՀՕՊ համակարգերն աշխատում, բայց, արթնանում ենք այդ ձայներից՝ գրեթե ամեն օր ժամը 05:00–06:00-ի սահմաններում»,- փոխանցել են մեր աղբյուրները։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Սպահանում բնակվող հայկական համայնքը այս պահին, բարեբախտաբար՝ կորուստներ չունի և անվնաս է։

Հիշեցնենք՝ այսօր լրանում է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական հարվածների 10-րդ օրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում