Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:00 23-06-2025

Նիկոլը ռուսական ալիքները չի փակի․ ինքը ռուսների դրածոն ա․ հարցում

Վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակը, բարերար Սամվել Կարապետյանի դեմ ռեպրեսիաները, ինչպես նաև Ռուսաստանից հնչող բացահայտ քննադատությունները Հայաստանի իշխանություններին հերթական առիթն են տվել հակառուսական հիստերիա բարձրացնելու։ Ավելին, ռուսական պետական հեռուստաալիքներով հնչած քննադատության համար Հայաստանի իշխանությունները լրջորեն մտածում են ռուսական պետական ալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու մասին։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որբ խոսվում է ռուսական հեռուստաալիքների փակման մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանը կփակի՞ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա դա անել, որոշներն էլ ասացին, որ պետք է փակել։

«Ռիսկ չի անի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող փակել ռուսական հեռուստաալիքները։
«Ոչ չի կարող։ Հո Նիկոլից չենք կախված մենք, մենք Ռուսաստանից ենք կախված։ Եթե Նիկոլն ուզում ա ապրի, թող ապրի, նա ալիքներից գործ չունի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանն է բերել։
«Չէ, որովհետև ինքը նրանց դրածոն ա։ Մինչև հիմա պետք ա բոլորը փակված լինեին և ռուսական զորքը Հայաստանում չլիներ, բայց չի անում չէ՞, հակառակը՝ ձևացնում է, թե նաև Արևմուտքի հետ ինչ-որ բան է անում ժողովրդի դիմադրություններից ելնելով, բայց իրականում նա նրանց դրածոն է»,- ասաց նա։

«Աստված տա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի