Ներքին 1 տարի առաջ - 11:32 23-06-2025

ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին

ԱԴԾ-ն մանրամասներ է հայտնել «Ալռոսա»-ից գողացված ալմաստների մասին, նշվում է, որ «Ալռոսա»-ից գողացված ադամանդները մուտք են գործել հայ պատգամավորի ընկերություն։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են մի հանցախմբի, որը ադամանդ արդյունահանող «Ալռոսա» ընկերությունից անմշակ ադամանդներ է գողացել՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար։ Բերման ենթարկվածների թվում է ընկերության աշխատակիցը։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական չմշակված ադամանդ, փող, զարդեր։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ Քննչական կոմիտեի հետ կասեցրել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով «Ալռոսա»-ից հափշտակել են բարձրորակ չմշակված ադամանդներ՝ հետագայում ՀՀ տարածք ապօրինի վաճառքի և մաքսանենգության նպատակով: Հափշտակված ադամանդները Հայաստան են մուտք գործել «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ-ում, որի շահառուն հայ գործարար և Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», - տեղեկացրել է նա:

Նշվում է նաև, որ «ապօրինի գործունեության կազմակերպիչները ադամանդի հումքի մաքսանենգության համար միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Բաղիկյան եղբայրներն են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան