Արտաքին 1 տարի առաջ - 10:33 23-06-2025

Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն. Նեթանյահու

Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակների իրականացմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դա մի վարչակարգ է, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, և հենց այդ պատճառով մենք սկսեցինք մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքների՝ միջուկային սպառնալիքի և բալիստիկ հրթիռների սպառնալիքի վերացման գործողությունը: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այդ նպատակներին հասնելուն, մենք շատ մոտ ենք դրանց հասնելուն», – ասել է Նեթանյահուն:

Վարչապետի խոսքով՝ Իսրայելը «չի ներքաշվի ուժասպառման պատերազմի մեջ», բայց «չի դադարեցնի այս պատմական գործողությունը, մինչև չհասնի իր բոլոր նպատակներին»:

«Երբ մենք հասնենք Իրանում մեր նպատակներին, մենք չենք շարունակի անհրաժեշտից ավելի, բայց մենք չենք դադարեցնի գործողությունը չափազանց շուտ: Մենք արդեն շատ բանի ենք հասել և այժմ, նախագահ Թրամփի օգնությամբ, էլ ավելի մոտեցանք մեր նպատակներին հասնելուն»:

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով