Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 22-06-2025

Իշխանությունը չի կարող տապալել եկեղեցին կամ խաթարել նրա հազարամյակների գործունեությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Մայր Աթոռի բակում հավաքված լրագրողների հետ զրույցում անդրադարձավ եկեղեցու դեմ իշխանության սկսած արշավին:

«Որևէ կերպ չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը, խախտելով բոլոր բարոյական և իրավական նորմերը, ներխուժի Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանք և խաթարի եկեղեցու գործունեությունը, որը բխում է համահայկական շահերից, և այսօր էլ ՀՀ իշխանությունների վերջին 7 տարվա կործանիչ քաղաքականության պայմաններում եկեղեցին է այն եզակի ինստիտուտներից մեկը, որը կարողանում է համահայկական շահերը միջազգային հարթակներում ներկայացնել և դրանք հնարավորինս պաշտպանել»,- նշեց նա:

Իշխանությունը կարող է վնաս հասցնել եկեղեցուն, բայց չի կարող տապալել այն կամ խաթարել հազարամյակների գործունեությունը, վստահ է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ գուցե հետաքրքրի