Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:09 22-06-2025

Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գերագույն դավաճանի ռեակցիաները դարձել են գեր-կանխատեսելի։

Տեսնում է, որ հակառակ իր հերձվածողական բարբաջանքների՝ հավատավոր հայ ժողովուրդը է՛լ ավելի ամուր է կապվում իր Եկեղեցուն, տեսնում է ու կատաղում։ Կատաղում է ու զանգում-հրահանգում է մուռը հանել … ավտոմեքենաներից։ Այսպես, քիչ առաջ լուր տարածվեց, որ ապօրինի առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան։

Նույն «սկզբունքն» իմ աչքով տեսել եմ օրեր առաջ Բաբայան փողոցի վրա, երբ լրիվ ապօրինի ձևով՝ առգրավվում էին կարգով-կանոնով կայանված, ոչ մի խնդիր չունեցող մեքենաները։ Պատճառը մեկն էր. վարորդները եկել էին համերաշխություն հայտնելու քաղաքական հետապնդման ենթարկվող Սամվել Կարապետյանին։

Նույն «սկզբունքն» իմ աչքով տեսել եմ նաև ամիսներ առաջ՝ «Սրբազան շարժման» ժամանակ։
Ո՞րն է հերձվածողի սևեռվածության պատճառը։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. մանկական տրավմաները։ Շատ վաղուցվանից չարիքի բնակատեղի դարձած այդ սև մարդու սև սիրտը նախանձով է լցված եղել «լավ ավտո ունեցողների» հանդեպ։ Ողջ սրտով ատել է նրանց։ Բոլորին։ Մանկուց։

Այլ բացատրություն պարզապես չունեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան