Ներքին 1 տարի առաջ - 14:24 22-06-2025

Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ

Հատված Գարեգին Բ-ի ելույթից.

«Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը. Ամենայն հայոց կաթողիկոս

Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները, ասաց Վեհափառը Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Մայր աթոռում կայացած պատարագի ժամանակ։

Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին։ Այդ ճանապարհը ցավալիորեն կործանարար բաժանումներ է բերել ներազգային կյանքում։ Բայց հավատավոր մեր ժողովուրդը ունկնդիր Տիրոջ խոսքին, միշտ նախանձախնդիր է եղել պահպանելու իր միասնականությունը և ի սեր հայրենյանց իր համախմբվածությունը։

Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան