Ներքին 1 տարի առաջ - 11:47 22-06-2025

Հրդեհ՝ Արմավիրի մարզում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն բնակավայրում 1 հարկանի տանը հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ նշված տանից Արմավիր բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տան բնակիչ 85-ամյա Մամիխան Շ.-ն, ով ստացել է այրվածնքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Պարզվում է հրդեհի պատճառը և հնարավոր է՝ կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան