Ավելին 1 տարի առաջ - 11:35 21-06-2025

Ճամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը

Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։ Մասնավորապես, պատահականության սկզբունքով ընտրվեցին գովազդային վիճակախաղի առաջին 60 հաջողակ հաղթողները, որոնք ստացան՝

• 1 ճամփորդություն դեպի Պորտուգալիա ամբողջ ընտանիքի համար
• 10 ընտանեկան արկածային ճամփորդություն Հայաստանում
• 15 նվեր քարտ ռեստորաններում ամբողջ ընտանիքի համար
• 15 մուտքի փաթեթ Երևան պարկ ամբողջ ընտանիքի համար
• 14 նվեր քարտ գրախանութներից օգտվելու համար
• 5 լուսանկարահանում ամբողջ ընտանիքի համար

Հիշեցնենք, որ վիճակախաղն անցկացվում է Բանկի «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագծի շրջանակում, որը ունի երեք հիմնական բաղադրիչ` «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն, ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ» և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ:

Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված:

Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր Ամերիա ընտանիք հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։

Այս պահին միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու ևս 4 ամենամսյա խաղարկություններին ու շահելու 250 նվերներներից մեկը։ Մանրամասները և մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով