Ներքին 1 տարի առաջ - 18:13 20-06-2025

Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ Դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի և քրեական իրավունքի հետ:

Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի, ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայտարարության պայմաններում՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը:

Հունիսի 19-ին Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Նշվածը ենթադրում է, որ դատական ակտ կայացրած դատարանն անմիջապես պետք է գործի նյութերը ուղարկի Վերաքննիչ դատարան:

Փաստաբանական խմբի կողմից բողոքարկվել են նաև խուզարկության և Սամվել Կարապետյանի ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները: Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանի խուզարկության և կալանքի որոշումները կայացվել էին նույն մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կողմից:

Միաժամանակ իրականացվում են իրավունքների պաշտպանության և խախտումների վերացման այլ իրավական գործիքակազմերի իրացման աշխատանքները: Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, սույն իբրև քրեական վարույթի ուշագրավ հանգամանքների վերաբերյալ նման ձևաչափով հավելյալ իրազեկումը կապահովվի առաջիկայում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով