Ներքին 1 տարի առաջ - 15:48 20-06-2025

Ոչ արդար արդարադատությունը․ ԶԼՄ–ների մասին նոր օրենքի քննարկմանը ոչ բոլոր ԶԼՄ–ներին են հրավիրել

ՀՀ արդարադատության նախարարի «մեծամիտ» տեղակալ Տիգրան Դադունցը քննարկում է կազմակերպում, որը վերաբերում է լրատվամիջոցներին։

Նա նշում է, որ հրավիրում է ՀՀ-ում գործող բոլոր լրատվամիջոցներին՝ մասնակցելու «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զանգվածային լրատվության մասին» օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկմանը։

Սակայն հարց է առաջանում՝ եթե հրավերը բոլոր լրատվամիջոցների համար է, ապա ինչո՞ւ բոլորն ընդգրկված չեն հրավիրվածների ցանկում։ Կա՞ն հատուկ ընտրված լրատվամիջոցներ։

Oragir.News-ը կապ հաստատեց Արդարադատության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյան հետ։

Վերջինս պարզաբանեց, որ ոչ բոլոր լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներն ունեն, որի արդյունքում բոլորին հնարավոր չի եղել ուղարկել հրավերը։

Հավելենք, որ Oragir.News-ը բազմիցս գրավոր հարցումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, ստացել պարզաբանում։ Սակայն նախարարությունն Oragir.News-ին՝ կարևոր քննարկմանը մասնակցելու հրավեր չի ուղարկել, ինչը խտրականության աղաղակող դրսևորում է։

Նշենք, որ զանգահարելուց հետո Oragir.News-ին ևս հրավեր է ուղարկվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»