Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 20-06-2025

Ակնկալում եմ, որ Նիկոլը Թուրքիայից հետ չգա․ հարցում

Այսօր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Թուրքիա։ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, փոխնախարար Վահան Կոստանյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նրանց ուղեկցում է ՊՊԾ ղեկավար Արթուր Գասպարյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ ակնկալիք ունեն Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի Թուրքիա այցից, որոշներն էլ հույս հայտնեցին, որ հարաբերությունները կկարգավորվեն։

«Ճիշտն ասած չի հետաքրքրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ զղջում է, որ հավատացել է Նիկոլ Փաշինյանին։
«Վայ, ամենավատ բանն իրան լինի Թուրքիայում, ամո՛թ իրան։ Մենք էդքան իրան ընտրեցինք, որպեսզի նորմալ լիներ․․․էն նախկինները, նախկիները, ինքն ավելի բեթար արեց, ինքն ու իր ա կինը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ամենավատ մարդն է։
«Ես ակնկալիք ունեմ, որ հետ չգա, մնա ընդեղ վապշե։ Աշխարհի վատ մարդն ա։ Մենք բոլորս ուզում ենք, որ Թուրքիայից գա, մի քիչ խելք ունենա, հրաժարական տա։ Ինքն ու իրա կնիկը դիշովի մարդիկ են»,- ասաց նա։

«Բարի ճանապարհ, շատ դժվար գործ ա վերցրել Նիկոլը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի