Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:02 19-06-2025

Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. ակցիայի մասնակից

Հերացին էլ, Մաշտոցն էլ կփակեմ, մենք մեր ուզածին հասնելու ենք, պիտի գան մեր երեխեքը. այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնից ազատմանը՝ նա նշեց, որ Աբազյանը քայլեր ձեռնարկել է ու այդ մասին չեն կարող չբարձրաձայնել, բայց հիմա ուզում են, որ գոնե տեղակալը կգա ու կերաշխավորի, որ այդ աշխատանքները շարունակվելու են։

Հարցին՝ ՔՊ-ական պատգամավորներից իրենց հետ հանդիպե՞լ են, Ղուկասյանը նշեց, որ ոչ, քանի որ հանդիպելու համար երես պետք է ունենան։

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում ընթացող Կառավարության հետ հարցուպատասխանին զուգահեռ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան և այն փակ են պահում մինչ այս պահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով