Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:22 18-06-2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ, երդմնազանց, պղծաբարո ներկայությունից ազատվի. Փաշինյան

Ինձ համար մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բանը, բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը։ Երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամեն ինչին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր կողմից եկեղեցու դեմ տարվող պայքարի թեմային։

«Ընդդիմության ներկայացուցիչներն եկել, ասում են՝ կուսության հարց են քննարկում։ Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում»,-ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե այս օրերին ինչ գրում է, դրանք հիմնավորում է Հայ առաքելական եկեղեցու կանոններով։

Խոսելով Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, Փաշինյանն ասաց հետևյալը.

«Կտրիճ Ներսիսյանը եկեղեցու իրավական պարտադիր ուժ ունեցող օրենքի համաձայն եկեղեցուց դուրս է։ Իմ սրբության սրբոցում է պղծություն իրականացնող, կուսակրոնության ուխտագիրը խախտած մարդը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ, երդմնազանց, պղծաբարո ներկայությունից ազատվի»,-հայտարարեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով