Արտաքին 1 տարի առաջ - 18:08 18-06-2025

Խամենեին մերժել է Իրանի հանձնվելու մասին Թրամփի կոչը և ԱՄՆ-ին անդառնալի հետևանքներ է խոստացել

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին Իրանի հանձնվելու վերաբերյալ և զգուշացրել, որ ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա «լուրջ, անդառնալի հետևանքներ»։

Այս մասին Խամենեին գրառումներ է արել X սոցիալական հարթակում։

«Խելամիտ չէ Իրանի ժողովրդին ասել, որ հանձնվի։ Ինչի՞ն պետք է հանձնվի իրանական ազգը։ Մենք երբեք չենք հանձնվի որևէ մեկի հարձակումներին ի պատասխան։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է։ Սա իրանական ազգի ոգին է»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփն «անվերապահ կապիտուլյացիայի» կոչ էր արել Իրանին։

«ԱՄՆ նախագահը սպառնում է մեզ։ Իր անհեթեթ հռետորաբանությամբ նա պահանջում է, որ իրանցի ժողովուրդը հանձնվի։ Նրանք պետք է սպառնալիքներ հնչեցնեն նրանց դեմ, ովքեր վախենում են սպառնալիքներից։ Իրանի ազգը չի վախենում նման սպառնալիքներից»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

Այաթոլլա Ալի Խամենեին նշել է, որ «Իրանի ժողովուրդը վճռականորեն կդիմադրի ցանկացած պարտադրված պատերազմի, ինչպես միշտ արել է»:

«Մենք արդեն կասկածներ ունեինք, որ ԱՄՆ-ն ներգրավված է սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված չարամիտ քայլի մեջ, սակայն նրանց վերջին հայտարարությունները հաշվի առնելով՝ այս կասկածն օրեցօր ավելի է ուժգնանում»,- մեկ այլ գրառման մեջ ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

Նա նաև անդառնալի հետևանքներով է սպառնացել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ հակամարտությանը ուղղակիորեն ներգրավվելու դեպքում։

«ԱՄՆ-ի կրած վնասն, անկասկած, անդառնալի կլինի, եթե նրանք ռազմական ճանապարհով մտնեն այս հակամարտության մեջ»,- հաջորդ գրառման մեջ նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան