Ներքին 1 տարի առաջ - 12:45 18-06-2025

Ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում․ Փաշինյանի պատասխանը

Լրագրողի՝ ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ գործունեության ցանկացած ձև ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից՝ վարչապետի գործունեության շրջանակենրում: Էն, ինչ անում եմ Կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, համարում եմ իմ՝ որպես վարչապետի գործունեության չափազանց կարևոր մաս: Դա ՀՀ քաղաքացիների հետ խոսակցություն է»: