Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:56 18-06-2025

Անտեր վիճակ է․ Փաշինյանի ջղաձգումները կարող են հետապնդել 3 հիմնական նպատակ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր սահմաններին կից ընթացող Իսրայել-Իրան լայնածավալ պատերազմի պայմաններում Փաշինյանի ջղաձգումները Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայոց Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ կարող են հետապնդել երեք հիմնական նպատակ.

1. շեղել ժողովրդի ուշադրությունը երկրի գլխին կախված վիթխարի սպառնալիքներից,
2. ևս մեկ անգամ պառակտել ու շփոթեցնել հասարակությանը, առաջացնել ներքին խժդժություններ և քաոս պետական համակարգում,
3. Ռուսաստանի Դաշնությանն ու Արևմուտքին պատրվակներ մատուցել, որպեսզի Ադրբեջանի հարձակման դեպքում նրանք ունենան հնարովի հիմքեր՝ տարբեր պատճառաբանություններով Հայաստանին օգնություն չցուցաբերելու համար,
4. առաջացած պղտոր ջրում սեփական խափանարար գործողությունները հիմնավորելու կեղծ կռվաններ մոգոնել։

Այսքանը։ Անկախություն ձեռք բերելուց 34 տարի անց Հայաստանը դեռևս չունի պատասխանատու և կայացած ուժային կառույցներ՝ պատասխանատու և կայացած ղեկավարներով։
Պետականազուրկ, անտեր վիճակ է։ Հետևաբար՝
ՈՎ ՔՆԱԾ Է` ԱՐԹՈՒՆ ԿԱՑԵՔ...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով