Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:48 17-06-2025

Չարիքի իշխանությունը այսօր էլ փորձում է ձերբակալել մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին. «Սրբազան Պայքար»

«Սրբազան Պայքար» շարժումը հայտարարություն է տարածել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի.

Չարիքի իշխանությունը շարունակում է թիրախավորել մեր արժեքները, մեր եկեղեցին ու մեր ժողովուրդը։ Այն լավ է հասկանում, որ Հայաստանում այլևս հենարան չունի և մերժված է հանրության բոլոր շերտերի կողմից։ Բնական է՝ իր իշխանությունը երկարաձգելու, իր տերերի հանձնարարությունները կատարելու և ազգակործան գործն ավարտին հասցնելու համար չարիքը ստիպված է գնալ ծայրահեղ քայլերի։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նրա հարձակումն ու արժանապատիվ հայերի հետապնդումը դրա մեծագույն արտահայտությունն է: Այս պահին էլ չարիքի իշխանությունը փորձում է ձերբակալել հայտնի բարերար, մեր ժողովրդի արժանավոր զավակ Սամվել Կարապետյանին։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին և վստահեցնում՝ որքան էլ չարիքը փորձի քայքայել մեր միասնությունը, թուլացնել մեր ժողովրդին, քանդել պետության հիմքերը՝ միևնույն է նրան սպասում է միայն ու միայն ձախողում։ Համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։

Մենք ամեն օր հիշեցրել ենք, որ հանուն Հայրենիքի և Պատվի այսօր լռելը վաղվա կործանումն է։ Հայաստան աշխարհի լիակատար ազատագրումը բոլորիս կոչումն է և մենք կիրագործենք դա՝ Աստծո կամքով և մեր ժողովրդի պահանջով։

Աստված մեզ զորավիգ և ապավեն։

Սրբազան Պայքար

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան