Արտաքին 1 տարի առաջ - 17:10 17-06-2025

Հաջողության գրավականը․ Իսրայելը ներսից է հարվածում Իրանին

Մի քանի օր է, ինչ Իրան-Իսրայել պատերազմը շարունակվում է։ Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ իսրայելցիներն Իրանի դեմ օգտագործում են իրենց լրտեսական ցանցը, հարվածներ հասցնելով երկրի ներսից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սակայն, այս զարգացումները խուճապի չեն մատնել իրանցի քաղաքացիներին։ Ընդհակառակը՝ նրանք համախմբվել են կառավարության շուրջ, փորձելով հնարավորության սահմաններում աջակցել երկրին։

«Իսրայելի հաջողությունների գլխավոր պատճառներից են Իրանի ներսում իրականացվող հարձակումներն ու դավաճանները, որոնք, ցավոք, քիչ չեն»,- նշում է մեր աղբյուրը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արևմտյան և իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Mossad-ը տարիներ շարունակ Իրանի ներսում մինի ԱԹՍ-ների արտադրական ցանց է կազմակերպել՝ տեղական անվտանգության ծառայություններին լիովին անտեղյակ պահելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով