Արտաքին 1 տարի առաջ - 10:27 16-06-2025

Զբոսաշրջիկը վնասել է Վան Գոգի աթոռը` պատրաստված սվարովսկի բյուրեղներով

Իտալիայի Վերոնա քաղաքի Պալացո Մաֆեյ թանգարանում զբոսաշրջիկը կոտրել է սվարովսկի բյուրեղներով պատված քանդակը, որը ներկայացնում է Վինսենթ վան Գոգի «Ննջասենյակ» կտավի հայտնի աթոռի ժամանակակից մեկնաբանությունը։ Քանդակը հեղինակել է նկարիչ Նիկոլա Բոլլան։

Տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես մի խումբ այցելուներ սպասում են, որ թանգարանի աշխատակիցները հեռանան սրահից, որպեսզի նստեն քանդակի վրա` լուսանկարվելու նպատակով։ Այդ պահերից մեկի ընթացքում քանդակը վնասվել է։

Թանգարանը հայտնել է, որ քանդակը վերականգնվել է, սակայն վնասի չափը, ինչպես նաև զբոսաշրջիկների նկատմամբ հնարավոր իրավական քայլերը չեն հրապարակվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով