Սպորտ 1 տարի առաջ - 17:59 14-06-2025

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում


Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցեցին Չինաստանի ներկայացուցիչներ Յաու Չիեն Չունի և Հյու Քայի հետ:

Խլղաթյան-Կարապետյան զույգը պարտվեց և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր: Հայ մարզիկները չինացի մրցակիցներին զիջեցին 16:4 հաշվով:

Բրոնզե մեդալակիր դարձան Գերմանիան ներկայացնող Քրիստիան Ռայսը և Դորին Բենեքանթը։

Բենիկ Խլղաթյանն ու էլմիրա Կարապետյանն աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր էին դարձել նաև 2024 թվականին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով