Ներքին 1 տարի առաջ - 12:40 14-06-2025

Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ. Մուրազին՝ Աննա Հակոբյանին

Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, օրերս անհասցե մեղադրանք էր հնչեցրել հոգևորականների մասին՝ մանկապղծության մեջ։ Դրան արձագանքել էի ես՝ հստակ անուններ նշելով՝ կապված ոչ միայն իշխանության, այլ նույնիսկ նրա ընտանիքի անդամների շփման շրջանակում առկա մանկապղծության մեջ մեղադրվողների մասին։ Աննան իմ խոսքին արձագանքել էր սեռական շեղում ցուցադրող զրպարտությամբ։
Հիմա, անուններից բացի, ներկայացնում եմ նաև փաստեր, իսկ վերջում կառաջարկեմ Աննա Հակոբյանին պատասխանել մի քանի պարզ հարցի։

Ներկայացված լուսանկարում երևում է Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, մի քանի այլ անձանց հետ։ Նրանցից մեկը՝ Սամսոն Թանթուշյանը, կանգնել է դատարանի առաջ՝ մանկապղծության մեղադրանքով։ Ըստ մամուլի հրապարակումների Թանթուշյանը մի քանի այլ երիտասարդների և Մարիամ Փաշինյանի հետ այցելել էին Վանաձորի մանկատուն։ Հետաքրքիր է, թե մանկապղծության մեջ մեղադրվողը ինչպես էր հայտնվել մանկատան սաների շրջանակում։

Ըստ ԵԱՔԴ/0160/01/16 դատական գործի՝ Սամսոն Թանթուշյանը մեղադրվել է 6-ամյա երեխայի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և երեխային մահվան սպառնալիք հնչեցնելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Թանթուշյանը ժամը 21։30-ի սահմաններում մոտեցել է բակում խաղացող երեխաներին, բռնությամբ տարել նրանցից մեկին՝ 6-ամյա տղայի, ավտոտնակների հետևը և կատարել սեքսուալ բնույթի գործողություններ։

Դատական գործը փակ է, և հավելյալ տեղեկություններ ճշտել չհաջողվեց։ Սակայն մի բան պարզ է՝ Մարիամ Փաշինյանի հետ Վանաձորի մանկատուն այցելած այս երիտասարդը 2018-ին արդեն ազատության մեջ էր, իսկ այժմ՝ ըստ իր «Ֆեյսբուքյան» էջի, գտնվում է ԱՄՆ-ում։

Հիմա՝ հարցեր Աննա Հակոբյանին.

• Ինչպե՞ս է պատահել, որ ձեր դստեր շփման շրջանակում գտնվել է մանկապղծության մեջ մեղադրվող անձ։
• Ինչպե՞ս է պատահել, որ այդ անձը, Փաշինյանի իշխանության օրոք, դատական գործ ունենալով՝ կարողացել է լքել երկիրը։
• Ինչպե՞ս է պատահել, որ չնայած մամուլում 2018 թվականի օգոստոսին արդեն հայտնվել էին մանկապղծության մեղադրանքների մասին հրապարակումներ, Սամսոն Թանթուշյանը շարունակել է մասնակցել ոչ միայն ձեր դստեր ընկերների, այլև ամուսնու ընկերական շրջանակի միջոցառումներին։

Հ․Գ․ Կխնդրեմ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Աննա Հակոբյանի հետ սա ուղարկեն իրեն»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ