Մամուլ 1 տարի առաջ - 08:56 14-06-2025

ՔՊ-ականներն իրար են ուտում. Հրապարակ

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։ Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի՝ ձեռնպահն ավելի մոտ է դեմ դիրքորոշմանը, ուստի ձայները հավասարվեցին, եւ նախագիծը չանցավ։ Քվեարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ քննարկման սենյակից։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները, մեղմ ասած, կերան իրար, Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու եւ այլնի մեջ, իսկ եզրափակիչ ելույթում էլ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ ի սկզբանե կողմ է եղել նախագծին, մասնակցել է քննարկումներին, Փաշինյանն էլ է հավանություն տվել, եւ իր համար հասկանալի չէ, թե ինչու են հիմա խմբակցությունում դեմ։

Հաշվի առնելով, որ Փաշինյանին պատգամավորը շնորհակալություն հայտնեց, ստացվում է, որ կա՛մ իշխող խմբակցությունն ինքնագլուխ է տապալել նախագիծը, կա՛մ էլ Փաշինյանը, սովորույթի համաձայն, սկզբում հավանության է արժանացրել նախագիծը, հետո նրան հասկացրել են, որ դա հակասահմանադրական է, նաեւ հարվածելու է իշխանության ռեյտինգին, ու «զադնի է դրել»` մերժելու գործը բարդելով խմբակցության ուսերին։ Մենք նախապես գրել էինք, որ ՔՊ-ում մեկ մարդու պես դեմ են նախագծին, խմբակցության փակ նիստում նրանք հորդորել էին պատգամավորին` հետ կանչել կամ խմբագրել նախագիծը, հատկապես որ պարզվել էր` ԶՈՒ գլխավոր շտաբն ի սկզբանե դեմ է եղել դրան։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին